|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Շուշիում բնակություն հաստատած ռուս գործարար Գերման Ստերլիգովը «В Контакте»-ում հերթական գրառումն է արել ԼՂՀ-ի մասին՝ հայտարարելով, որ Ադրբեջանը դե յուրե ճանաչել է ԼՂՀ-ի անկախությունը:
«ԼՂՀ-ն տասնյակ տարիներ չճանաչելուց հետո ադրբեջանական ղեկավարության համար հեշտ չէր հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը «Ադրբեջանի տարածք չէ»: Սակայն Իլհամ Ալիևը գնաց այդ համարձակ քայլին: Ընտրվել է չափազանց նուրբ և, միևնույն ժամանակ, իրավաբանորեն անթերի ձև՝ Ղարաբաղը «Ադրբեջանի տարածք» հրապարակայնորեն չհամարելու համար. Ադրբեջանի օրենսդրությունն իր տարածքում հանցագործություն կատարած անձի նկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում նախատեսում է միայն այն դեպքում, երբ «հանցագործը» գտնվում է «Ադրբեջանի տարածքից դուրս»: Այսպիսով` Ադրբեջանը հրապարակորեն միջազգային մակարդակով ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք չէ»,- գրել է Ստերլիգովը:
Ստերլիգովը նաև ողջույններ է փոխանցել Ադրբեջանի ղեկավարությանը. «Խորապես բավարարված եմ այն բանից, որ իմ համեստ անձն իրավաբանական առիթ է դարձել Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու, ինչպես նաև հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու համար»: