|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Մենք մեկ-երկու ժամ զգուշացրել ենք բոլորին` պայքարը արեք, բայց չափի մեջ: Իսկ այստեղ ոչ մի գործողություն չկա, որ օրենքով լինի: Իսկ ոստիկանները օրենքի սահմանում են գործում: Տեւական ժամանակ համոզում էինք»,- լրագրողներին ասաց Երեւանի փոխոստիկանապետ վալերի Օսիպյանը: Նա տեղեկացրեց, որ ոստիկաններին քարերով խփում են, ջուր են լցնում, անվայել արտահայտություններ են ասում:
«Ուզում են արհեստական բախում սարքեն: Սպառել են բոլոր օրինական ռեսուրսները եւ այդ ճանապարհով են ժողովրդին ուզում հանել փողոց: Ես Վաղինակ Շուշանյանին ասեցի` սադրում եք, ասեց` այո, սադրում ենք:
Յուրաքանչյուր ոստիկան ունի ընտանիք, ընկերություն, արժանապատվություն: Ինչ է նշանակում վիրավորել ոստիկանին: Ոչ մեկին հաճելի չէ:
Ոստիկանություն էլ է դեմ հոսանքի թանկացմանը: Բայց հավաքն ի սկզբանե անօրինական է: Մենք շնորհակալ ենք ձեզ, որ պայքարում եք բոլորիս համար: Բայց ժողովրդին այսպես փողոց դուրս չեն բերում»,- ասաց Օսիպյանը:
Նա նաեւ վստահեցրեց, որ բերման ենթարկվածներին բաց են թողնելու: