|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ազատության հրապարակում Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բողոքի ցույցի նախաձեռնող խմբի անդամներին զգուշացրեց` սահմանափակվել հանրահավաքով եւ երթ չկազմակերպել:« Հորդորում եմ ժողովրդին չտանել արհեստական բախման` երթի: Ոստիկանական ուժերը, որ հավանաբար դուք տեսել եք այս տարածքում, թույլ չեն տալու երթ: Հակառակ դեպքում ոստիկանության գործողությունները կլինեն օրինական: Խնդրում ենք սահմանափակվեք հանրահավաքով»,- հայտարարեց Օսիպյանը:
Նախաձեռնող խմբի անդամ Նարեկ Այվազյանը վստահեցրեց, որ հանրահավաքը խաղաղ բնույթ է կրելու, իսկ երթ անել թե ոչ, կորոշեն հանրահավաքի մասնակիցները: