|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում «աղբահանության ճգնաժամ»-ի պատճառով դեռևս օրեր առաջ փողոց դուրս եկած ցուցարարները գրավել են Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունն ու պահանջում են նախարար Մուհամմեդ ալ Մաշնուկի հրաժարականը, ով էլ հենց մեղադրվում է երկիրն այդ ճգնաժամի մեջ գցելու մեջ ։
Al jazeera-ն տեղեկացնում է, որ ցուցարարները հայտարարել են, թե չեն լքի շենքը` մինչեւ նախարարը հրաժարական չտա:
Նշենք, որ Լիբանանում զանգավածային ցույցեր են տեղի ունենում «աղբահանության ճգնաժամ»-ի պատճառով: Նախորդ ցույցերի ընթացքում ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել, եղել էին նաև վիրավորներ: Կայքերի հաղորդմամբ՝ կային նաև զոհեր: