|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Օգոստոսի 28-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային մասի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1999 թ. ծնված Վարդան Գևորգյանը, ով մինչև բուժօգնություն ցույց տալը մահացել է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ՝ հանցագործությունը կատարելու կասկածանքով, 1993 թ. ծնված Սեյրան Գևորգյանը օգոստոսի 30-ին ձերբակալվել և տվել է խոստովանական ցուցմունք:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: