|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր լոնդոնյան դատարանում 6 իսլամականներ խոստովանել են, որ ծրագրել էին հարձակում գործել Մեծ Բրիտանիայի իսլամականացման դեմ բողոքող` աջ արմատական «Անգլիական պաշտպանության լիգա» կազմակերպության ցույցի վրա, որն անցկացվել էր Անգլիայի հյուսիսում` Դյուսբերի քաղաքում: Ըստ նրանց ցուցմունքների` 2012-ի հունիսի 30-ին նրանք մտադրված են եղել հարձակվել ցուցարարների վրա հրազենով, դանակներվ, սրերով, նաեւ ցանկացել են ինքնաշեն ռումբ պայթեցնել` մեխերով լցոնված. տեղեկացնում է Интерфакс-ը:
Ահաբեկիչները չեն կարողացել կատարել իրենց գործը, քանի որ ցույցը ավելի վաղ է ավարտվել, քան իրենք հասել են Դյուսբերի:
Դատավճիռը հավանորեն կկայացվի հունիսի 6-ին: