|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Օգոստոսի 23-ին, ժամը 03.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհին կայանված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին (տեղափոխել է գարեջուր):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս է բերվել անձը չպարզված մոտ 40 տ. տղամարդ (ուղևոր), ով «Արմենիա» ՀԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Ըստ ականատեսների՝ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հեռացել է դեպքի վայրից, իսկ «Զիլ» մակնիշի բեռնատարի վարորդը բացակայում է: