|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օգոստոսի 21-ին, ժամը 01.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Բելլաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ (ավտոմեքենան շրջվել է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Կենդանաբանական այգու մոտակայքում «Կիա» մակնիշի 269979SYR պետհամարանիշի (վարորդ` Ա. Հ., ծնվ. 1983 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մայթեզրին:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: