|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Օգոստոսի 17-ին, ժամը 11.40-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. անհարժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ-ը: Դեպքի վայր են մեկնել Սևանի հատուկ ջրափրկարարկան ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով կա չորս տուժած: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Նշենք, որ Yerkir.am-ի տեղեկություններով միկրոավտոբուսը եղել է ՊՆ-ի հաշվառման տակ: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ դրանով երեխաներին ճամբար են տեղափոխել: Տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Մանրամասները կհաղորդենք ավելի ուշ: