|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր վաղ առավոտյան վթարի է ենթարկվել հայ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս:
Վրաստանի ճանապարհային ոստիկանության տվյալներով` Քութայիս քաղաքի մերձակայքում իրար են բախվել երկու միկրոավտոբուսներ` մեկը` բեռնատար, մյուսը` տուրիստական: Վնասվածքներ են ստացել Հայաստանի 7 քաղաքացիներ եւ մեկ տեղացի: Բոլորը տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է. տեղեկացնում է apsny.ge-ն: