|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայում հայկական որբանոցի ոչնչացման դեմ պայքարողների վրա հարձակումը հայտնվել է մեջլիսի օրակարգում:
Ինչպես տեղեկացնում է \"Ակօս\"-ը` քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Կ.Պոլսից պատգամավոր Ֆիլիզ Քերեսթեջիօղլուն այդ մասին հարցեր է ներկայացրել ՆԳ նախարար Սեբահաթթին Օզթուրքին:
ՆԳ նախարարին ներկայացված հարցերն են.
* Չնայած դրան, որ կասկածելի անձանց և հայկական որբանոցը որպես թիրախ ներկայացնող թերթերի մասին զեկուցվել է Թուզլայի քաղաքապետարանին և Կ. Պոլսի ոստիակնությանը, ինչո՞ւ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ ոչ մի գործողություն չի ձեռնարկվել:
* Որբանոցի մոտակայքում հանգիստ շրջող կասկածելի անձանց մասին զեկուցվե՞լ է մեր ոստիկանությանը: Կասկած կա՞ արդյոք, որ հենց այդ անձիք հարձակում են նախատեսում:
* Թուրքիայում հայերի նկատմամբ հարձակումներից ամենադաժանը Հրանտ Դինքի դեմ էր: Նմանատիպ դեպքերը կանխելու մտադրությամբ նախարարությունը որևէ հրահանգ տվե՞լ է:
* Հարձակումը ամենայն մանրամասնությամբ հետաքննելու ուղղությամբ որևէ հրահանգ եղե՞լ է: Մինչ օրս ինչ-որ հարձակում կանխվե՞լ է: