|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Նորաշեն գյուղից դեպի Չորաթան գյուղ տանող հանդամասում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Որսի գնացած ընկերներից մեկը` Արտակ Խանարյանը, անզգուշությամբ սպանել է ընկերոջը` Արամ Աթոյանին: Նորաշենի գյուղապետարանի աշխատակցուհին yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, որ դեպքը ցնցել է բոլորին: «Մահացածը 52 տարեկան էր: Հիանալի մարդ էր, ուներ երեք երեխա` երկու տղա, մեկ աղջիկ: Բազմաշնորհ մարդ էր, ամեն ինչ էլ կարողանում էր անել»,- պատմեցին գյուղապետարանից: Նորաշենի գյուղապետ Գոռ Աբրահամյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Արտակ Խանարյանը 43 տարեկան է, նոր է ամուսնացել: «Նոր էր ամուսնացել, նոր-նոր ուզում էր ընտանիք կազմեր, էն էլ սենց բան եղավ»,- ասաց գյուղապետը: