|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
««Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել 2015թ հունիսի 30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում ծննդկանին կրակած և ինքնասպան եղած երիտասարդի ողբերգական դեպքից: Հիշեցնենք, որ 1982թ. ծնված Հայկ Վարդանյանը բարձրացել էր Հանրապետական հիվանդանոցի ծննդատան 407 վճարովի հիվանդասենյակ և իր մոտ եղած հրազենով կրակել կնոջ\' Մ. Ասատրյանի ուղղությամբ, ապա ինքնասպան եղել: Ըստ շրջանառվող լուրերի՝ ամուսինը կասկածել էր, որ երկու օր առաջ ծնված աղջիկ երեխան իր երեխան չէ: Եվ, ահա, «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ\' ՀՀ քննչական կոմիտեն տեղի ունեցած միջադեպից հետո, քննչական գործողությունների անհրաժեշտությունից ելնելով ԴՆԹ հետազոտության էր ենթարկել նորածին երեխային, և նախօրեին ստացած եզրակացության համաձայն՝ ծնված աղջիկը ինքնասպան եղած Հայկ Վարդանյանի երեխան է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։