|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր առավոտյան Հանրապետական ծննդատանը տեղի ունեցած միջադեպի փաստով ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի երկու` սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու հատկանիշներով:
Ծննդատնից Yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է երկու ատրճանակ, մեկը` ամուսնու` Արա Վարդանյանի գրպանից:
Ըստ նախնական տեղեկությունների`տղամարդը նոր էր վերադարձել արտագնա աշխատանքից: Ծննդաբերելուց հետո կինը տեղափոխվել է վճարովի պալատ, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը: Ըստ նախնական վարկածի` կինը նստած է եղել բազկաթոռին, երբ ամուսինը կրակել է նրա վրա:
Ի դեպ, հիվանդասենյակում նաև ծաղիկներ էին դրված, որոնք, հավանաբար, նրան նվիրել էին երեխա ունենալու կապակցությամբ: Հիշեցնենք, որ դեպքի պահին երեխան հիվանդասենյակում չի եղել: