|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սերբիայի Սուբոտիցա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում ավարտվեցին 46 և 58 կգ քաշայինների մրցամարտերը: Հայաստանը ներկայացնող մասիսցի Արսեն Հարությունյանը եզրափակչում 10:3 հաշվով հաղթելով վրացի ըմբիշ գիորգի Չախիձեին՝ 46 կգ քաշայինների պայքարում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: 58 կգ քաշայինների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի արժանացավ արտաշատցի Վազգեն Թևանյանը, ով եզրափակչում պարտության մատնեց թուրք ըմբիշի: Իսկ 100 կգ քաշայինների աշխարհամասի ուժեղագույն պատանու կոչման համար վանաձորցի Հովհաննես Մաղաքյանը կպայքարի ադրբեջանցի Ադրբեջանը ներկայացնող Ալիմոգամեդ Ալիխմաևի հետ:Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: