|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Լեհաստանի Վալբրժիխ քաղաքում երեկ մեկնարկած անցումնային տարիքի՝ մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանը ներկայացնող 61 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը նվաճեց չեմպիոնի կոչումը: Ֆրանգուլյանը եզրափակիչ հասնելու ճանապարհին` 1/8-րդ փուլում 5:4 հաշվով հաղթեց Բելառուսը ներկայացնող Դենիս Մաքսիմովին,¼-րդ փուլում 6:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ահմեդնաբի Գվարզաթիլովին, իսկ կիսաեզրափակիչում 9:7 հաշվով առավելության հասավ թուրք Ռեջեփ Թոփալի նկատմամբ:
Եզրափակիչում Վոլոդյա Ֆրանգուլյանը 8:3 հաշվով հաղթեց Ուկրաինան ներկայացնող Անդրեյ Սվիրիդին և դարձավ Եվրոպայի` մինչև 23 տարեկանների անդրանիկ առաջնության չեմպիոն: