|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Երեկ անսպասելի լուր ստացանք այն մասին, որ «Առողջ սունկ» ՍՊԸ-ի Բյուրեղավանի մասնաճյուղի գործունեությունը դեռեւս հուլիսի 30-ին դադարեցվել է՝ Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետի հրամանով: Այս մասին տեղեկացանք ԲՆ-ի մամուլի ծառայության՝ մեզ ուղարկած գրությունից: Նախորդ համարում գրել էինք, որ կոմպոստի արտադրամասը գարշահոտ է տարածում Նուռնուսում եւ Բյուրեղավանում: ԲՆ-ն, ահա, երեկվա գրությամբ հայտնում է, որ իրականացված լաբորատոր չափումների արդյունքում ամիակի արտանետման չափաքանակի գերազանցում է արձանագրվել եւ բացի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելը «Առողջ սունկ»-ի տնօրենը ենթարկվել է վարչական տուգանքի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում