Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը լրագրողների հետ զրուցեց վերջին շրջանում քաղաքացիական հասարակության ակտիվացման միտումների մասին:
Պատգամավորը նշեց, որ 2008-ից հետո քաղաքացիական նախաձեռնությունների պայքարը մի քանի անգամ հաջողություններ է արձանագրել` Մաշտոցի պուրակ, Թռչկան, տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ և այլն, սակայն այն, ինչ արձանագրվեց հունիս ամսին Բաղրամյան պողոտայում, ըստ պատգամավորի, հաղթանակ էր, որովհետև այդ պայքարն արթնացրեց պետական մարմիններին` ստիպելով նրանց` լուծումներ գտնել:
Թևան Պողոսյանը համոզված է, որ քաղաքացիական նախաձեռնությունների և, առհասարակ, քաղաքացիական հասարակության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որ թույլ չտա քնել պետական մարմիններին , այլ ստիպի արթնանալ ու լուծումներ գտնել:
Նա կարևորեց նաև քաղաքացիական նախաձեռնությունների կողմից օրակարգ թելադրելու հատկությունը և հույս հայտնեց, որ ապագայում ևս նոր սերունդը կշարունակի նույն եռանդով պայքարել ու հարցեր բարձրացնել: Ըստ պատգամավորի` քաղաքացիական հասարակությունը պետք է կարողանա նաև քաղաքական օրակարգ թելադրել: