|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը երկրի ԱԳՆ-ի հրահանգով հետաքննում է ռուսական «Գիշերային գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչների ՝ ԼՂՀ կատարվելիք հնարավոր այցի հարցը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը. հայտնում է haqqin.az-ը:
Նա կրկնել է Ադրբեջանի դիրքորոշումը՝ իբր նման այցն անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության և ինքնիշխանության» նկատմամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահի տեղակալ Սերգեյ Սաժումյանը հայտնել էր, որ «Գիշերային գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչները հուլիսի 31-ին ժամանելու են Հայաստան, ապա այցելելու են Արցախ: