|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հուլիսի 21-ին` ժամը 03.05-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Աբովյան փողոցից, թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Թագուհի Ա.-ին, 1975 թ. ծնված Աշոտ Մ.-ին, 1985 թ. ծնված Լավրենտ Հ.-ին և 1973 թ. ծնված Արթուր Ս.-ին: Խուզարկության ժամանակ Թագուհի Ա.-ի մոտից հայտնաբերվել է սուր հոտ ունեցող, դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգված: Վերջինիս բանավոր հայտարարությամբ` թմրանյութ է, և այն իրեն է տվել Լավրենտ Հ.-ն:
Աշոտ Մ.-ի մոտից հայտնաբերվել է «Դիազեպամ» և «Տրամադոլ» գրառմամբ 1-ական դեղահաբ: Աշոտ Մ.-ի բանավոր հայտարարությամբ` հոգեմետ դեղահաբեր են, պատկանում են իրեն, որոնք ձեռք է բերել 2004 թ. Մեծամոր քաղաքի պոլիկլինիկայից` բժշկի համապատասխան թույլտվությամբ: Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: