|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հուլիսի 21-ին` ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, «Գարեգին Նժդեհ» կայարանի գետնանցումից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Հովհաննես Ն.-ին:
Վերջինս նույն օրը, ժամը 19.00-ին, նշված վայրում փորձել է գողանալ 1975 թ. ծնված Հրաչյա Ա.-ի բջջային հեռախոսը, իսկ ժամը 18.50-ին գետնանցումի կրպակներից մեկից գողացել է 1987 թ. ծնված Վարդուհի Տ.-ի «Սամսունգ» բջջային հեռախոսը և համակարգչի մկնիկ: Կատարվում է քննություն: