|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ապրիլի 18-ին՝ ժամը 08.20-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Ա.Մանուկյանի փողոցում ավտոմեքենա է շրջվել և առկա է գազի արտահոսք:
Ինչպես տեղեկացնում է «Արտակարգ ալիքը», դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում Ռ.Գալստյանի վարած ԲՄՎ-520 մակնիշի 26 ԼՍ 320 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, շրջվել է ու ընկել գետնանցումը:
Մինչև ավտոմեքենան քարշակով դուրս բերելը փրկարարները հերթապահություն են իրականացրել: