|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Արդեն հայտնել ենք, որ ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Զրպարտության մեղադրանքով հայցը ներկայացրել է Միլանա Գորենշտեյնը, ով իրեն համացանցում անվանում է Երուսաղեմի և Լեռնային Ղարաբաղի Մարիա II թագուհի, Սիրո թագավորության և Տորթի միջազգային օրվա ու Հեքիաթային քաղաքի հիմնադիր. գրում է lifenews.ru-ն:
Նա պնդում է, որ Ստերլիգովն ու Հայրապետյանն իրեն անվանել են «խելառ կին»։ Որպես ապացույց՝ Միլանան ներկայացնում է Ստերլիգովի այդ հայտարարության տեսանյութը։
Պարզվում է՝ Գորենշտեյնն ավելի վաղ խնդրել էր ԼՂՀ դատախազությանը` հետաքննություն անցկացնել՝ Ստերլիգովի կողմից ջրաղացի ձեռք բերման հետ կապված։
Շուշիում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հարցրել են Ստերլիգովին՝ հայտնի՞ է իրեն այդ դիմումի մասին: Ստերլիգովը պատասխանել է. «Իսկ այդ հաճելի կնոջ ինչի՞ն է պետք իմ ջրաղացը, նա բացատրե՞լ է։ Արթուր Հայրապետյանն ասում է, որ նա խելառ կին է, բայց ես տեղյակ չեմ»:
Միլանան վիրավորվել է այդ խոսքերից և փոխհատուցում է պահանջում:
Տեսանյութը՝ այստեղ: