|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
LifeNews-ը տեղեկություն է հրապարակել, թե ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը մասնակիորեն կաթվածահար է եղել ծանր հիվանդության պատճառով:
Միխայիլ Գորբաչովի հիմնադրամում, սակայն, հերքել են տեղեկությունը: «Շատ կցանկայինք իմանալ՝ ում և ինչի համար է պետք մշտապես նման սուտ ինֆորմացիա տարածել Միխայիլ Գորբաչովի մասին»,- հայտարարել են հիմնադրամի մամուլի ծառայությունում:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Գորբաչովի առողջության վատացման մասին լուրեր են տարածվում: Մեկ անգամ կոտրել էին նրա կայքը և անգամ ԽՍՀՄ ղեկավարի մահվան մասին լուրեր տարածել: