|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Նարեկացի» արվեստի միությունը հուլիսի 17-ին ներկայացնում է «Արի\' նկարենք» բաց դասերի առաջին հանդիպումը, որը կվարի նկարչուհի, ՆԱՄ թիմակից, միջոցառումների համակարգող, գույնն ու ձևն արժևորող Լիլիթ Վարդումյանը:
Բաց դասն ուղղված է 14 տարեկանից բարձր բոլոր անձանց, ովքեր շատ մեծ ցանկություն ունեն, բայց ինչ-ինչ պատճառներով չեն համարձակվում նկարել: Հանդիպման ընթացքում ներկաները կփոխեն իրենց պատկերացումները նկարչության վերաբերյալ, կհասկանան, որ նկարել կարող են բոլորը: Բաց դասին մասնակցել ցանկացողները կարող են ներկայանալ իրենց նախընտրած նյութերով /կտավ, թուղթ, յուղաներկ, ջրաներկ, մատիտ, ածուխ, պաստել և այլն/:
Չենք մոռանում վրձինների ու ջրամանների, ինչպես նաև անկաշկանդ լինելու ու երևակայությունը չսահմանափակելու մասին: Արի` նկարենք, չէ՞ որ կարողությունից առավել կարևոր է ցանկությունը:
Մասնակցության համար խնդրում ենք նախապես ամրագրել տեղերը: Մուտքն ազատ է: