|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեկ aravot.am-ը գրել էր, որ «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանն առեւանգել է ուրիշի որդուն:
«Նարեկացի» արվեստի միության մամլո պատասխանատու Դավիթ Իսաջանյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց` քանի որ ինֆորմացիան անձնապես Հարությունյանին է վերաբերում, ուստի միությունը պաշտոնական հայտարարություն չի կարող անել, քանի որ այն ոչ մի կերպ չի վերաբերում միության գործունեությանը:
«Իսկ այ իմ անձնական գնահատմամբ` դա ուղղակի զավեշտ է: Նյութը գրելու բառապաշարը, տեքստը լրիվ դեղին մամուլի է նման: Ես նման հոդվածին ուղղակի լուրջ չէի վերաբերվի»,- ասաց Իսաջանյանը:
Ի դեպ, Նարեկ Հարությունյանն այս պահին Հայաստանում չէ, բայց մոտ օրերս կվերադառնա Հայաստան: