|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ինչպես հայտնում է Lorinews.am-ը, թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ժամը 18:30-ի սահմաններում Վանաձորի Դեմիրճյան փողոցի վրա երթուղային գազելը բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով նախնական տվյալներով գազելում գտնվող 6 ուղևորները տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Տուժածների վիճակը գնահատվում է բավարար, բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի վայրում աշխատում են մեծ թվով ճանապարհային ոստիկաններ, ժամանել են շտապօգնության մի քանի բրիգադներ: Տուժածներին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները: Մեր տեղեկություններով վթարի պատճառը վարորդի ինքնազգացողության կտրուկ վատացումն է եղել: Վարորդը կարողացել է ժամանակին կողմնորոշվել և հարվածել է էլեկտրասյանը,. Հակառակ դեպքում մեքենան գլորվելու էր ձորը:
Մանրամասները` այստեղ: