|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր` հունիսի 24–ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում. կան տուժածներ և մեկ զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 19:10-ի սահմաններում Ստեփանավանի թունելի հարևանությամբ բախվել են «Opel Zafira» ու «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել»,–գրում է կայքը։
Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: