|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ազատության հրապարակում 4 երիտասարդները դադարեցրել են հացադուլը, որը սկսել էին երկու օր առաջ` սատարելու համար էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող շարժման նոր համակարգող խմբի անդամ, «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանին:
Հիշեցնենք, որ առաջինը հացադուլի դիմեց հենց Դավիթ Սանասարյանը և շարունակում է մինչև հիմա, իսկ չորս երիտասարդները հացադուլը դադարեցրել են առողջական խնդիրների պատճառով:
Դավիթ Սանասարյանն իր հացադուլով կոչ է անում ժողովրդին գնալ Ազատության հրապարակ եւ շարունակել պայքարը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Նոր համակարգող խումբը այսօր հավաք է հրավիրել Ազատության հրապարակում, որից հետո հնարավոր է երթ: