|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանում «Mars Media Entertainment»-ի տնօրեն, հայտնի կինոպրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը Գյումրիում 1988 թվականին տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի մասին պատրաստվում է ֆիլմ նկարահանել. տեղեկացնում է «Ակօս»-ը:
«Մի երկրաշարժի պատմություն» անունով ֆիլմի գլխավոր դերում հանդես կգա հայտնի ռուս դերասան Կոնստանտին Լավրոնենկոն: Ֆիլմի տնօրենն է Սարիկ Անդրեասյանը, իսկ պրոդյուսերը նրա եղբայրը՝ Ղևոնդ Անդրեասյանը:
Կայքը նշում է, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն աշնանը Հայաստանում:
Հայտնի է դարձել, որ 5 միլիոն դոլար արժողության ֆիլմի նկարահանման աշխատանքներին աջակցվում են Ռուսաստանի կառավարությունը` մշակույթի և պաշտպանության նախարարությունները, Ռուսաստանի Առաջին ալիքը, Շառլ Ազնավուրը և Հայաստանի պետական հետռուստաալիքը: