|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանի Նոր Արեշ թաղամասում:
Ժամը 13:00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Նոր Արեշ 28 փողոցում 10-ից ավելի անգամ կրակել են նշված փողոցի թիվ 18/2 տան մոտ տեղադրած նստարանին նստած` 57-ամյա Վաղինակ Ասոյանի վրա:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ Ասոյանը երբեմն-երբեմն հայտնվել է աղմկոտ պատմությունների կենտրոնում: Մեր տեղեկություններով՝ տարիներ առաջ էլ մահափորձ է եղել նրա նկատմամբ. Ասոյանի վրա դարձյալ կրակել են:
Նշենք, որ փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 և 235 հոդվածների հատկանիշներով: