|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հուլիսի 5-ին` ժամը 21.18-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղիում` «Դալմա Գարդեն Մոլ»-ին հարակից տարածքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.37-ին, մարվել՝ 23.01-ին: Այրվել է մոտ 15 հա բուսածածկ տարածք:
Ժամը 23.40-ից մեկ մարտական հաշվարկ դեպքի վայրում իրականացնում է հերթապահություն: Դեպքի վայրում է գտնվել ՏԿԱԻՆ տնօրենի ժ/պ փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանը: