|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքն առանձնապես չի կարող գնահատականներ տալ Բաղրամյան պողոտայում տիրող իրավիճակին, քանի որ իրադարձությունների ներսում չէ, չի տիրապետում ինֆորմացիայի:
«Իշխանություններն առավոտից երեկո ջերմ բանակցությունների մեջ են ցուցարարների հետ, իրենք պետք է որոշեն, ես չեմ կարող ասել: Չեմ կարող ավելի բան ասել, քանի որ խնդրին ամբողջապես, ներսից ծանոթ չեմ: Անշուշտ, ինչ-որ չափով հետևել եմ իրադարձություններին, ինչպե՞ս կարելի է չհետևել, բայց քանի որ հիմա իրավիճակին ներսից ծանոթ չեմ, ավելի բան չեմ կարող ասել»,- ասաց մեր զրուցակիցը: