|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հունաստանի իշխանությունները սպառնացել են ԵՄ-ի դեմ հայց ներկայացնել Եվրոպական դատարան, որպեսզի արգելափակեն երկրի դուրս գալը եվրոյի գոտուց և դադարեցնեն Եվրոպական կենտրոնական բանկի կողմից բանկային համակարգի «խեղդումը». հայտնում է Коммерсантъ-ը: Այդ մասին հայտարարել է Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը:
«ԵՄ պայմանագրերը չեն նախատեսում եվրոյի գոտուց դուրս գալ, և մենք հրաժարվում ենք դա անել։ Մեր անդամակցությունը եվրոյի գոտուն սակարկության առարկա չէ»,- հայտարարել է Վարուֆակիսը:
Նշենք, որ խոշոր պետությունների կողմից վերջին շրջանում նախազգուշացումներ են հնչում եվրոյի գոտուց Հունաստանի հնարավոր դուրս գալու մասին: Պատճառը պարտքերն են, որ կուտակել է Հունաստանը և դեռ նոր վարկեր է պահանջում ԵՄ-ից:
Ի դեպ, հունիսի 5-ին երկրում հանրաքվե կանցկացվի՝ տնտեսման ծրագրի ընդունման հարցով: Եթե բնակիչները մերժեն ծրագիրը, ապա Հունաստանը դուրս կգա եվրոյի գոտուց: