|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀԱԿ պատգամավորների եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի միջեւ երեկվանից ծագած լարվածությունը դեռ չի մարել:
Այսօր էլ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում կրկին հիշատակեց Այվազյանի անունը եւ «Հետք»-ի հրապարակումը: Սա զայրացրեց Վարդան Այվազյանին: Վարման կարգով իր խոսքում նա խորհուրդ տվեց «մինչեւ ինչ-որ մի երկրի վարչական դատարանի որոշումը ցիտելը ավելի լավ կլինի միջազգային արբիտրաժի որոշումը մեջբերել»:
«Եթե 136 տոննանոց ոսկու հանքը 200 հազար ծախելը, որի վրա հինգ տոննա ոսկի են բերել, ցավալի է ձեր գործակալուհու եւ կներկայացնեմ»,- հայտարարեց Այվազյանը: Դիմելով Զուրաբյանին` ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ ինքն էլ կարող է նույն հաջողությամբ Ալիեւին վաղը մեր վարչական դատարանում դատի տալ: «Իսկ եթե շատ հարազատ է նա Ձեզ, կարող եք չանել»,-եզրափակեց Այվազյանը: