|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից հունիսի 23-ին ընդունված` «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեություն» վերնագրված բանաձևը Բաքվի նկատմամբ կողմնապահ և չհիմնավորված մոտեցման ևս մեկ օրինակ է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն. հայտնում է contact.az-ը:
«Ադրբեջանում ակնհայտ է քաղաքական կայունությունը, տնտեսական զարգացումը, սոցիալական բարեկեցությունն ու քաղաքացիական հասարակության ազատությունն ու խոսքի ազատությունը: Ադրբեջանի բոլոր ձեռքբերումները մեկ նպատակ ունեն՝ ապահովել ադրբեջանցի ժողովրդի շահերը, այլ ոչ թե ինչ-որ միջազգային կառույցի հավանությանն արժանանալ»,- ասել է ԱԳՆ-ն։
Ադրբեջանի ԱԳՆ-ն համարում է, որ կողմնապահ վերաբերմունքն ու երկակի չափանիշները մտածելու տեղիք են տալիս՝ որքանո՞վ է անհրաժեշտ Բաքվի մասնակցությունը Եվրոպայի խորհրդին ու նրա Խորհրդարանական վեհաժողովին։