|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ոստիկանության Մալաթիայի բաժնում 1985 թ. ծնված Կարեն Կ.-ն հաղորդում է տվել, որ գիշերը, ժամը 02.30-ին, Երևանի «Գարեգին Նժդեհի» հրապարակից նստել է «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան և երբ հասել են Ծ. Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեի մոտ` ավտոմեքենայի վարորդն իրեն անսպասելի ապտակել է և բացահայտ հափշտակել բջջային հեռախոսը` պատճառելով 70.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողները նշված կողոպուտ կատարելու կասկածանքով Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 111 շենքի մոտից՝ նշված ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Հովհաննես Խ.-ին և ներկայացրել քննչական բաժին:
Հեռախոսը հայտնաբերվել է:
Կատարվում է քննություն: