|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հունվարի 20-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության ծառայողները Երևանի «Մալաթիա» գյուղմթերքների շուկայի տարածքից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Կարապետ Ղ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 18.00-ին, նշված շուկայում, վիճաբանության ժամանակ, ապտակել է 1978 թ. ծնված Էլվիրա Կ.-ին, որից հետո բացահայտ հափշտակել է նրա ձեռքից գետին ընկած բջջային երկու հեռախոսները: Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է քննություն: