|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սարըյերում այցելել է Թարաբիայի տաքսի ծառայության գրասենյակ և զրուցել տաքսիստների հետ. տեղեկացնում է AA-ն:
Զրույցից հետո Էրդողանն իր մոտ է կանչել «Գալաթասարայ» ֆուտբոլային թիմի համազգեստ հագած մի երեխայի և նրան խաղալիք ավտոմեքենա նվիրել:
20-ամյա Մերթ Ջանը Էրդողանին հայտնել է, որ ավելի վաղ Աբդուլլահ Գյուլն այցելել է իրենց գրասենյակ, և ինքը պահում է այն բաժակը, որն օգտագործել է Գյուլը: Երիտասարդը Էրդողանին խոստացել է պահել նաև նրա բաժակը:
Կես ժամ տևած այցից հետո Էրդողանը Ղուրան է բաժանել քաղաքացիներին և մեկնել: