|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտորնի հերթապահ բժիշկ Արթուր Տիգրանյանը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանների բռնության արդյունքում վնասվածք ստացած ցուցարարներից 13-ը տեղափոխվել են իրենց հիվանդանոց:
Հիշեցնենք, որ երեկ` ժամը 19:00-ից, մեկնարկեց բողոքի երթ դեպի նախագահական նստավայր` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:
«Ցուցարարներից 13-ին տեղափոխել են մեզ մոտ: Լուրջ վնասվածքներ ստացածներ չկան: Մեկն էլ ակնակապիճի վնասվածք ունի, բայց լուրջ բան չկա: Շուտով նա էլ դուրս կգրվի: Իսկ մյուսներն էլ, հավանաբար, այս օրվա ընթացքում դուրս կգրվեն հիվանդանոցից»,- հայտնեց բժիշկը:
Հիշեցնենք, որ այսօր ևս Ազատության հրապարակում ժամը 18:00-ին նախատեսվում է բողոքի հավաք` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: