|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Անիի Մայր տաճարում հայ երաժիշտ Սաթենիկ Վարդանյանի բարձրաձայն աղոթքին ի պատասխան՝ Ֆաթիհ Ունալ անով թուրք երիտասարդը էզան (թուրքերեն աղոթել) է արել:
Ըստ Haberler-ի՝ Վարդանյանը թուրքի արարքի մասին ասել է, որ տարբերություն չկա` ինչ լեզվով է մարդն աղոթում, Աստված մեկն է, և Աստծո հետ խոսում են տարբեր լեզուներով:
Ունալն իր պահվածքն այսպես է մեկնաբանել. «Ես տեղյակ չեմ՝ քիչ առաջ ինչ է կատարվել այստեղ, ես պարզապես ցանկացա էզան անել»:
«Հայաստանցի կինը Անիի տաճարում աղոթել է հայ անվանի դաշնակահար Տիգրան Համասյանի՝ հայ-թուրքական սահմանին գտնվող պատմական Անիի ավերակներում տված համերգից մեկ օր հետո»,- գրել է կայքը՝ նշելով, որ թուրքը կանգել և աղոթել է տաճարի հենց այն վայրում, ուր հայ Վարդանյանն է աղոթել: