|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երեկ Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաները հայտնվել են ադրբեջանական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:
Vesti.az-ն անգամ հոդված է հրապարակել և զրուցել ռուս փորձագետ, «Версия» թերթի առաջատար քաղաքական մեկնաբան Իգոր Դմիտրիևի հետ՝ փորձելով հասկանալ՝ որքանո՞վ են Երևանում իրադարձությունների նման ուկրաինական Մայդանին:
«Առաջին հայացքից թվում է, թե Հայաստանում այս օրերի դեպքերը Մայդանի կրկնությունն են: Նույն նստացույցը, ցույցի ցրումը մահակներով... Սակայն այստեղ նմանությունն ավարտվում է: Ի տարբերություն Կիևի, Երևանի Ազատության հրապարակում չեն հնչում աշխարհաքաղաքական հակառուսական կարգախոսներ, այլ միայն` տնտեսական: Ոչ մի քաղաքական ուժ չի հայտարարել այդ «Մեգավատտ Մայդանին», ինչպես որակել են պայքարը ռուսական ԶԼՄ-ները, իր ակտիվ մասնակցության մասին: Բացի այդ` փոքր Հայաստանում, ի տարբերություն Ուկրաինայի, չափազանց մեծ է Կրեմլի ազդեցությունը, որպեսզի ռիսկի դիմի կորցել Հարավային Կովկասում ռուսական գլխավոր պլացդարմը»,- ասել է նա: