|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում մահացավ Երևանի բնակիչ, 13-ամյա Գեորգի Ստեփանյանը, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ՝ հունիսի 21-ին, Կուրղինյան նրբանցքի թիվ 2/5 շենքի մոտով հոսող ջրանցքը ավտոմեքենա էր ընկել,որի ներսում արգելափակված երեխա էր եղել:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը ավտմեքենայի վարորդ, 45-ամյա Արթուր Ստեփանյանը ինքնուրույն դուրս էր եկել ջրանցքից, իսկ արդեն հրշեջ-փրկարարները և 2 երիտասարդ տղաներ ջրանցքից դուրս էին բերել 13-ամյա Գեորգի Ստեփանյանին, ովքեր տեղափոխվել էին «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղից Գ. Ստեփանյանը տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին ծանր: