|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՊՃՀ-ում ռեկտորի ընտրություններ են: Yerkir.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ դասախոսներից մեկը ՀՊՃՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանին առաջարկեց, որ հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նստի ոչ թե Նիկոյանի կողքին, այլ դասախոսների շարքում:
«Այդպիսով` նա ճնշում է գործադրում և\' մեզ, և\' ձեզ վրա: Պարո\'ն Աշոտյան, դրանից Ձեր պաշտոնը չի իջնում, մենք Ձեզ հարգում ենք` որպես նախարար, և ընդունում ենք»,- ասաց նա:
Սամվել Նիկոյանն էլ, իր հերթին դիմելով դասախոսին, ասաց. «Դուք լավ էլ գիտեք` ոչ ես եմ ճնշվողը, ոչ էլ դուք: Ես եմ որոշել, որ նախարարը նստի այստեղ, ինչպես նախորդ բոլոր նիստերին, և դա քննարկման ենթակա չէ»: