|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՊՃՀ-ում ռեկտորի ընտրությունները սկսվել են: Հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից ներկա են 31-ը: Նիստը վարում է հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը:
Հարցի իրավունքով դասախոսներից մեկը նշեց, որ ուսանողներից երեքը, որոնք ընդգրկված են խորհրդում, ավարտել են մագիստրատուրան և այլևս բուհի ուսանող չեն, ուստի չեն կարող քվեարկել: «Առաջարկում եմ քննարկման դնել նրանց խորհրդից հանելու հարցը»,- ասաց նա:
Ուսանողական խորհրդից Գոռ Իսպիրյանն էլ նշեց, որ սա առաջին դեպքը չէ, որ փորձում են այնպես անել, որ ուսանողների ձայնը տեղ չհասնի: «Ցանկացած տեսակի առիթ օգտագործում էին մեզ ճնշելու, անգամ` բարոյական նորմերն անցնելով, փորձում էին մեզ ճնշել»,- ասաց նա:
Նշենք, որ ուսանողների խորհրդում մնալ-չմնալու հարցը կքննարկվի շուտով: