|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Երևան-Ապարան ավտոճանապարհը փակ է. 7 գյուղ ոտքի է կանգնել` Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդի մի մասը: Բողոքող գյուղացիների հետ հանդիպեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:
Սակայն նա կրքերը, կարծես, չկաողացավ հանդարտեցնել: Գյուղացիների բողոքը կապված է ոռոգման ջրի հետ: Նրանցից մեկը հայտարարեց, որ Արմեն անունով մեկը, ոռոգման ջրի հետ կապված, խնդիրներ է ստեղծում, նրա գործունեության պատճառով իրենց այգիները կարող են չորանալ: «Այգիներն ուզում են չորացնեն, որ մենք մեռնենք: Թող իրանք մեռնեն: Մեր գյուղացի Համլետն ասում ա` թող ս... լինեն ստեղից»,- ասաց մեկ ուրիշը:
Քիչ անց ոստիկանության եւ բողոքող գյուղացիների միչեւ քաշքշուկ տեղի ունեցավ` ոստիկանությունը փորձում էր բացել ճանապարհը, բայց չհաջողվեց:
Բողոքի ակցիան` այստեղ: