|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ցանկացած թանկացում վատ է: Ինքս դժգոհ եմ այդ որոշումից, բայց չի նշանակում որ համազգեստով կամ առանց համազգեստի պետք է միանամ հավաքին: Ոստիկանությունը ապաքաղաքականացված կառույց է: Մենք հասարակական կարգը պահպանելու համար ենք: Ինչքանով ճիշտ կլինի, որ մասնակցենք այս ակցիային, հետո գնանք ուրիշ ակցիայի մասնակցենք»,- էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցի մասնակիցների կոչին` գալ եւ միանալ իրենց, պատասխանեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Հարցին, թե «Դուք ինչքան եք վճարում հոսանքի համար»` Օսիպյանը պատասխանեց` «Ես տեղյակ չեմ, իմ ծնողն ա վճարում»: