|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառներին ու հետևանքներին:
Նրա խոսքով` ունեցանք այն, ինչ ունեցանք: «Սա ծրագրած սցենար էր. 17 դրամից հետո կդարձնենք 7 դրամ, և սրանով ժողովուրդը կուրախանա: Ինչպես ասում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը` 2015 թվականին էլեկտրաէներիայի սակագինը կիջնի և կհասնի հինգ դրամի: Այսօրվանից, փաստորեն, երազներով ապրենք»,- ասաց Բոստանջյանը` հավելելով. «Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահն անգամ ասաց, որ դժվար է ամբողջությամբ վերահսկել իրավիճակը: Մեր էներգահամակարգը պարզապես ողորմելի վիճակում է»:
«Բիբին չկա, իշխանությունն ինքն է բստրել Բիբինին: Չմտածեք, որ «կակոյ նիբուձ» բիբիններով իրավիճակը կփոխվի: Բոլոր դեպքերում գոյություն ունի ապաշնորհ կառավարում: Բիբինը եկել է իմ տուն, փչացնում է իմ տունը, բայց ո՞ւր էինք մենք, ավելի կոնկրետ` ՀՀ իշխանությունը, երբ նրան ավերիչ գործունեության երաշխիքներ էր տալիս»,- բարկացած հայտարարեց տնտեսագետը: