|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայում Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչթարօղլուն Ադանա գնալու ճանապարհին օդանավում հարցազրույց է տվել Milliter-ի լրագրող Մեհվեշ Էվինին. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Լրագրողը հիշեցրել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Քըլըչթարօղլուին ուղղված՝ «սրբություն չունեն» խոսքը և այն ենթադրությունները, թե Քըլըչթարօղլուի մայրը կարող է անգամ հայ լինել:
Ի պատասխան՝ Քըլըչթարօղլուն ասել է. «Ինչ ուզում են, թող ասեն: Ինչեր ասես իմ մասին չասացին, անգամ` թե մայրս հայ է: Իմ ընտանիքի անդամների ինքնությամբ հետաքրքրվելը դեմ է մարդու իրավունքներին: Իմ մայրը կարող է անգամ հայ լինել: Սիրում եմ մորս, Աստված հոգին լուսավորի»: