|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը իր ցավակցությունը հայտնեց մեծանուն բարերար Քըրք Քըրքորյանի մահվան կապակցությամբ:
«Խոր վշտով տեղեկացանք, որ 98 տարեկանում մահացել է աշխարհահռչակ գործարար, մեծ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանը: Նրա ավանդը ՀՀ-ում անգնահատելի է, կորուստը մեծ է բոլորիս համար: ՀՀ ԱԺ անունից խոր ցավակցություն ենք հայտնում Քըրք Քըրքորյանի հարազատներին և աշխարհի բոլոր հայերին»,- ասաց ԱԺ նախագահը:
Խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին մեծանուն բարերարի հիշատակը: